Բաղադրամասեր
խոզի միս 1 կգ,
սոխ 4 գլուխ,
լոլիկ 3 հատ,
կարտոֆիլ 4 հատ,
պանիր 200 գրամ,
աղ,
սև պղպեղ,
մայոնեզ,
ձեթ
Պատրաստման եղանակը
Խոզի փափկամիսը շերտ-շերտ կտրատել, աղ և պղպեղ ցանել, ջեռոցի տապակի մեջ բուսայուղ քսել, շարել միսը իրար ոչ շատ մոտ: Սոխը կիսալուսնաձև կտրատել, դնել մսի վրա, վրան մայոնեզ քսել: Լոլիկը կլոր-կլոր կտրատել, շարել սոխի վրա, աղ և պղպեղ ցանել, վրան լցնել քերիչով անցկացրած պանիրը:
Կարտոֆիլը մաքրել, կտորների բաժանել և տապակի մեջ մսի կտորների արանքներում դնել:
Նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցում եփել մոտ 1 ժ.: Առաջացած մսահյութը պարբերաբար լցնել մսի վրա:
Պատրաստ լինելուց 15-20 ր. առաջ հանել, մսի և կարտոֆիլի վրա կրկին պանիր լցնել և դնել ջեռոցը: