Բաղադրամասեր

կարագ 200գ,

շաքարավազ 1թեյի բաժակ,

ձու1հատ,

մեղր 2 ճաշի գդալ,

սոդա 1 թեյի գդալ,

ալյուր 200գ

Կրեմի համար ՝

թթվասեր 500 գ,

շաքարավազ 1 թեյի բաժակ,

ընկույզ 50 գ,

կակաո 30 գ

Պատրաստման եղանակը

Կարագը փափկեցնել: Խառնել կարագը, շաքրավազը, ձուն ու լավ հարել: Մեղրը կաթսայի մեջ տաքացնել, եռացնել ու ավելացնել սոդա:

Ստացված մեղրային զանգվածը լցնել առաջին խառնուրդի մեջ: Ավելացնել ալյուր ու փափուկ խմոր հունցել: Խմորը 5 մասի բաժանել: Յուրաքանչյուր մասը 1սմ հաստությամբ գրտնակել: Թխել 3-5 րոպե 200 աստիճանում:

Կրեմի համար թթվասերն ու շաքարավազը հարել միասին: Ընկույզը մեծ-մեծ կտրատել: Պատրաստի շերտերը կրեմով պատել, յուրաքանչյուրի վրա ընկույզ լցնել: