Բաղադրամասեր

Խմորի համար`

շաքարավազ - 220 գր,

ձու - 3 հատ ,

կարագ - 75 գր,

մեղր - 2 ճ/գդ,

կոնյակ - 2 ճ/գդ,

սոդա - 1 թ/գդ,

ալյուր - 380 գր,

Բիսկվիթը ցողելու համար՝

սև թեյ - 100մլ,

կիտրոն - 2 շերտ ,

Ցիտրուսային կրեմի համար `

նարինջի հյութ - 150 մլ ,

կիտրոնի հյութ - 2 ճ/գդ ,

կիտրոն - 100գր(կեղև),

նարինջ - 50գր(կեղև),

ձու - 3 հատ(դեղնուց),

ալյուր - 2ճ/գդ,

շաքարավազ - 4 ճ/գդ,

աղ - 1 պտղունց ,

Թթվասերով կրեմի համար `

թթվասեր - 1 կգ(30% յուղայնությամբ),

շաքարավազ - 220 գր,

խտացրած կաթ - 3 ճ/գդ ,

վանիլին - 1 տաշեղ,

Ձևավորման համար՝

նարինջի ջեմ - 2 ճ/գդ(կամ միջին թանձրության մեղր) ,

ընկույզ - 100 գր,

թխվածքաբլիթ - 1/2 բաժակ,

Պատրաստման եղանակը

Հրակայուն ամանում հարում ենք ձուն և շաքարավազը մինչև համասեռ զանգված ստացվի։ Ավելացնում ենք խորանարդաձև կտրտած կարագը, մեղրը, կոնյակը և սոդան(սոդան կարիք չկա նախապես քացախով մարելու կամ փխրեցուցիչով փոխարինելու, քանի որ մեղրի հետ խառնուրդը կապահովի անհրաժեշտ արդյունք)։

Ամանը դնում ենք գոլորշու վրա և անընդհատ խառնելով հասցնում եռման աստիճանի, բայց չենք եռացնում։ Կրակը թուլացնում ենք և այդ վիճակում խառնում ևս 10 րոպե։

Ավելացնում ենք մաղած 300 գր ալյուրը և լավ խառնում ենք։ Խմորը վերցնում ենք գոլորշու վրայից։ Աշխատանքային մակերեսի վրա 80 գրամ ալյուր ենք ցանում և վրան դնում տաք խմորը։ Հունցում ենք, մինչև էլաստիկ զանգված ստացվի։

Գունդը բաժանում ենք 6 մասի։ Խմորի 1 մասը դնում ենք հանվող 25 սմ տրամագծով կաղապարի մեջ և գրտնակում ենք։ Զգուշորեն տեղափոխում ենք չոր յուղաթղթի վրա և մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք 4-4,5 րոպե։ Բիսկվիթը պետք է ոսկեգույն երանգ ստանա, բայց ոչ չորանալու աստիճան։ Եզրերը թխվածքաբլիթի պես չոր պետք է չլինեն։

Եթե շերտը թխվելու ընթացքում սկսի փքվել, պետք է ծակծկենք պատառաքաղով։ Թխված և սառած բիսկվիթների եզրերը հավասարեցնում ենք։

Ցիտրուսային կրեմի համար հանում ենք 1 կիտրոնի և կես նարնջի կեղևը։ Կիտրոնից 2 ճ/գդ հյութ ենք քամում, իսկ 2 նարնջից` 150 մլ։

Կաթսայում խառնում ենք ցիտրուսների հյութերը, կեղևները, շաքարավազը, 1 պտղունց աղը, մաղած ալյուրն ու դեղնուցները և դնում ենք կաթսան միջին կրակի վրա և անընդհատ հարելով հասցնում եռման աստիճանի։ Կրակը թուլացնում ենք և շարունակում եփել ևս 1,5-2 րոպե` անընդհատ խառնելով։ Ուշադիր պետք է լինենք, որ կաթսայի տակը չկպչի։

Կրեմն անցկացնում ենք մանր անցքերով քամիչով և դնում մի կողմ։ Բիսկվիթները ցողելու համար շատ թունդ և քաղցր թեյ ենք պատրաստում` ավելացնելով 2 կտոր կիտրոն:

Թթվասերով կրեմի համար կտրատում ենք երկայնքով վանիլինի տաշեղը, դանակի սայրով մաքրում ենք սերմերը։

Առանձին ամանի մեջ լցնում ենք թթվասերը, շաքարավազը, խտացրած կաթը և վանիլի սերմերը և ձեռքի հարիչով հարում ենք մինչև համասեռ զանգված ստացվի։ Բիսկվիթը դնում ենք մատուցարանի վրա։ Թեյը քսում ենք մակերեսին շատ բարակ շերտով։ Վրայից հավասարաչափ տարածում ենք ցիտրուսային միջուկը։ Ապա ցիտրուսային միջուկի վրայից քսում ենք թթվասերային կրեմի շերտը։

Հավաքում ենք բիսկվիթները` կատարելով նույն գործողությունը բոլոր շերտերի համար։ Վերևի շերտի վրա ցիտրուսային միջուկ չենք քսում։ Տորթի վերևի հատվածը և կողքերը պատում ենք թթվասերային կրեմով։

Ընկույզը մանրացնում և խառնում ենք թխվածքաբլիթի կամ բիսկվիթի փշրանքի հետ։

Եզրերն ու կողքերը պատում ենք փշրանքով. դա հարմար է անել լայնաշեղբ դանակով։ Մակերեսին մեղրով կամ ցիտրուսային ջեմով նախշեր ենք անում և տեղափոխում ենք պատրաստի տորթը սառնարան ողջ գիշեր։

Պատրաստի տորթ ձևավորում ենք ըստ ցանկության, օրինակ պատրաստի թխվածքաբլիթներով: