Բաղադրամասեր

4 հատ տանձ,

1 շերտ շերտավոր խմոր,

4 բաժակ ջուր,

2 բաժակ շաքարավազ,

1 բաժակ մեղր,

կես հատ կիտրոն,

վանիլին, դարչին, մեխակ

Պատրաստման եղանակը

Միջին չափսի կաթսայի մեջ իրար խառնեք ջուրը, մեղրը և շաքարավազը: Թույլ կրակի վրա եռացրեք այն, հետո դրա մեջ եփեք կեղեվազրկված տանձերը, մինչև միջին աստիճանի փափկության հասնելը: Ավելացրեք նաև կիտրոնը և մի քանի հատ մեխակ ու դարչին: Հանեք եփված տանձերը, դրանք փաթաթեք բարակ շերտերով շերտավոր խմորով, և եփեք ջեռոցում 190 աստիճանի տակ 10-15 րոպե: Հանելուց հետո մատուցվող ափսեի մեջ դրա վար լցրեք այն զանգվածը, որի մեջ եփել էիք տանձերը: