Բաղադրամասեր

Բիսկվիթի համար՝

6 հատ ձու,

160 գր շաքարավազ,

2 ճ/գդ մեղր,

190 գր ալյուր,

Միջուկի համար՝

1 տուփ եփված խտացրած կաթ,

150 գր կարագ,

Ջնարակի համար՝

4 ճ/գդ շաքարավազ,

6 ճ/գդ ջուր,

20 գր կակաո,

30 գր կարագ,

Պատրաստման եղանակը

Ձվերը, շաքարավազն ու մեղրը նվազագույնը 10 րոպե հարում ենք մինչ ստանանք խիտ սպիտակ զանգված (խմորը մոտ 4 անգամ պետք է ավելանա): Այնուհետև զգուշորեն ալյուր ենք լցնում և վերից-վար շարժումներով խառնում:

Լցնում ենք ձևամանի մեջ:

Թխում ենք 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում: Փայտիկով փորձում ենք, եթե այն բիսկվիթի միջից չոր դուրս գա, ուրեմն խմորը պատրաստ է: Խմորը սառեցնում ենք, այնուհետև ձևամանից հանում:

Եփած խտացրած կաթը հարում ենք 150 գր կարագի հետ: Բիսկվիթը բաժանում ենք 3 շերտի և յուրաքանչյուր շերտը պատում կրեմով: Վերջին շերտի վրա կրեմ չենք քսում:

Պատրաստում ենք ջնարակը: Կարագը լցնում ենք կաթսայի մեջ և հալեցնում, ավելացնում ենք շաքարավազը, ջուրն ու կակաոն։ Մոտ մեկ րոպե թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։ Տորթի վերևամասում ջնարակ ենք լցնում և մեջտեղի հատվածում ընկույզ ցանում: Կարող ենք անմիջապես համտեսել: