Բաղադրամասեր
550 գ ալյուր,
400 մլ 3,2% յուղայնությամբ կաթ,
115 գ սերուցքային կարագ,
5 գ չոր դրոժ,
10 գ շաքարավազ,
7 մլ ձեթ
11 գ խոշոր աղ,
580 գ սուլուգունի պանիր,
170 գ իմերական պանիր,
10 մլ թթվասեր,
1 հատ ձու (տնական)
Պատրաստման եղանակը
530 գ ալյուրը մաղել, ավելացնել դրոժները, աղ, շաքարավազ, սենյակային ջերմաստիճանի կաթ, ձեթ և 20 գ հալեցրաց սերուցքային կարագ։ Բոլորը խառնել մինչը պինդ զանգված ստանալը, եթե պետք է կարող եք խառնել ջուր, մոտ 50 մլ։ Փակել խմորը և պահել 30-40 րոպե։ Խմորը բաժանել 5 մասի, պետք է օգտագործել մի անգամից կամ պահպանել սառնարանում։
Միջուկը պատրաստելու համար մանրացնել ողջ պանիրը, խառնել ձու և ավելացնել 20 գ սերուցքային կարագ, եթե պանիրը յուղոտ է, ապա կարագի կարիք չկա։ Խմորը հատ-հատ գրտնակել՝ 5 մմ հաստությամբ լիստերի։ Ողջ տրամագծով խմորի վրա ծակոտիներ բացել, որպեսզի օդը դուրս գա։
Բացած խմորի կենտրոնում դնել 150 գրամ միջուկը։ խմորի անկյունները միացնել իրար և ամրացնել։ Շաղ տալ ալյուրով և գրտնակել մինչև 8-10 մմ հաստության լիստերի։
Խաչապուրին ծակծկել և դնել մաքուր, կարագ չքսաց ֆորմաների մեջ։ Վրան քսել 70 գրամ սուլուգունու, նույն քանակությամբ սերուցքային կարագի, ձվի և թթվասերի խառնուրդը, որպեսզի կեղևը փայլի։
Ջեռոցը տաքացնել ամենաբարձր ջերմաստիճանի տակ։ Խաչապուրին պահել ջեռոցում 10 րոպե։ Մատուցելուց առաջ վրան քսել հալած սերուցքային կարագ։