Բաղադրամասեր

խնձոր - 2 հատ

կարագ - 120 գր

շաքարավազ - 0,5 սուրճի բաժակ

կիտրոնի հյութ - 1,5 թգ

կոնյակ - 1,5 ճգ

դարչին

սերուցք 100 մլ:

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ լցնել կարագը, շաքարավազը, կիտրոնի հյութը, ավելացնել 3 ճգ ջուր, դնել մարմանդ կրակին:

Խնձորի սերմատուփը, առանցքի ուղղությամբ, ծակող գործիքով հեռացնել, կլպել, 1 սմ հաստության օղակների կտրատել:

Հենց օշարակը թանձրանա դարչին և կոնյակ ավելացնել:

Oշարակի մեջ դնել խնձորի շերտերը, եփել 5 րոպե: Սերուցքը հարել:

Խնձորի օղակները մատուցել հարած սերուցքի հետ: