Բաղադրամասեր
15 գ ռեհան,
2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ,
2 հատ ձվի դեղնուց,
1 թեյի գդալ մանանեխ,
1 թեյի գդալ սպիտակ գինու քացախ,
500 մլ ձեթ,
աղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ռեհանի տերևները 15 րոպե պահել եռացող ջրում, հանել քամիչով և դնել սառը ջրում։ Հանել Ռեհանը և դատարկել ավելորդ ջուրը։ Դնել բլենդերի մեջ և ավելացնել 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ։ Հարել 2 րոպե։
Ավելացնել ձվի 2 դեղնուցները, մանանեխը և քացախը։ Անընդմեջ հարելով, դանդաղ ավելացնել ձեթը, քանի դեռ չի ստացվել մայոնեզը։
Մայոնեզի վրա ավելացնել ջուր, կախված պնդությունից, կարող է պետք գալ տարբեր քանակի հեղուկ։ Արդյունքում պետք է ստացվի հեղուկ զանգված։