Բաղադրամասեր
½ թեյի գդալ շաքարավազ,
1 հատ հավի ձու,
½ թփեյի գդալ աղ,
½ թեյի գդալ մանանեխ,
½ թեյի գդալ կիտրոնի հյութ,
150 գ ձեթ
Պատրաստման եղանակը
Թասի մեջ ջարդել ձուն, ավելացնել մանանեխը, աղը և շաքարավազը։ Հարիչով հարել բաղադրամասերը, մինչև միատարր զանգված ստանալը։
Հարելու ընթացքում բարակ շերտով ավելացնել ձեթը, քանի դեռ մայոնեզը չդառնա պինդ։
Պատրաստի մայոնեզը սառեցնել սառնարանում։