Բաղադրամասեր
125 գ մսին՝
25 գ սոխ,
1/4 ձու,
200 գ կարտոֆիլ,
30 գ յուղ,
1 պոմիդոր, 0,5 վարունգ,
աղը, պղպեղը, կանաչին՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Մանր կարտած փափուկ միսը 2 անգամ մսաղացով աղալ, վրան ավելացնել սոխառած, ձու, չորացրած խառը կանաչի, աղ, պղպեղ, քիչ ջուր և շաղախել պինդ զանգված։
Զանգվածը բաժանել փոքրիկ գնդիկների, գլորելով երկարացնել՝ տալով մատի ձև և տապակում դաղած յուղում տապակել մինչև պատրաստվելը։
Մատուցելիս կողքին դնել մատնաձև կտրտած և տապակած կարտոֆիլ, կարմիր պոմիդոր և թարմ կամ թթու վարունգ։