Բաղադրամասեր
1 կգ խնձորին՝
600 գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Պինդ խնձորները լվանալ, մաքրել, բաժանել 4 մասի և վրան այնաքն ջուր լցնել, որ խնձորները ծածվի ու դնել կրակին: Հենց որ խնձորները փափկեն, կրակին վերցնել լցնել քամիչի մեջ, տրորել, ավելացնել 2 ճաշի գդալ այն չրից, որից եփվել է, ավելացնել շաքարավազ և կրկին դնել կրակին, անընդհատ փայտե գդալով խառնելով ու եփել մինչև լխճվի:
Սեղանի վրա ցելաֆոն պռել, ջրով թրջել այն, ստացված զանգվածը լցնել ցելաֆոնի վրա, գդալով հարթեցնել 1 սմ հաստությամբ և ձևավոր դանակով կտրտել:
3 - 4 օր թողնել տաք տեղ: Վերջում թաթախել շաքարավազի մեջ ու դնել ապակյա ամանի մեջ:
Այսպես կարող եք պատրաստել նաև տանձի մարմալադը:
Բաղադրատոմսը՝ Արմանուշ Տոնոյանից