Բաղադրամասեր
վարունգ - 1 կգ
քունջութ - 2 ճգ
պապրիկա - 1 ճգ
սոյայի սոուս - 60 մլ
սխտոր - 3 պճեղ
բուսայուղ - ըստ ճաշակի
աղ - 3 ճգ
ջուր - 1 լ
քացախ - 3 ճգ
սոուս չիլի - 2 ճգ
շաքար - 3 կտոր:
Պատրաստման եղանակը
Վարունգը լվանալ, ծայրերը կտրել, կողքերից փայտեր դնել, իսկ հետո վրան դանակով անկյունային կտրվածքներ անել (փայտերը պահում են, որ վարունգը կտրվի ոչ թե ամբողջովին, այլ կիսով չափ):
Այնուհետև, վարունգները շարել կաթսայի մեջ, վրան 2 ճգ աղ ավելացնել, կափարիչը ծածկել, կաթսան վերևներքև թափահարել ու թողնել, որ վարունգի հյութը դուրս գա:
Քունջութը բովել (առանց բուսայուղի), մինչ հաճելի բույր արձակի, այնուհետև ծեծել հավանգի մեջ (կարելի է քունջութի փոխարեն քունջութի յուղ օգտագործել):
Սխտորի պճեղները մանրացնել, խառնում քունջութի, պապրիկայի և չիլի սոուսի հետ:
Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, ավելացնել համեմունքները և մի քանի րոպե անց կրակից վերցնել:
Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա:
Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա: