Բաղադրամասեր

սունկ շամպինիոն - 500 գ,

քացախ - 60 մլ (9%),

բուսայուղ - 120 մլ,

սխտոր - 3 պճեղ,

պղպեղ սև հատիկավոր - 10 հատ,

շաքարավազ - 2 թ/գդ,

աղ - 1 թ/գդ,

դափնու տերև (лавровый лист) - 4 հատ

Պատրաստման եղանակը

Շամպինիոնը լվանում ենք, խոշորները 4 մասի բաժանում, միջին չափինները կիսում, իսկ մանրները թողնում ամբողջական: Պատրաստում ենք մարինադը: Խառնում ենք քացախը, բուսայուղը, շաքարավազը, աղը, ավելացնում հատիկավոր սև պղպեղն ու դափնու տերևը:

Սունկը լցնում ենք մարինադի մեջ, ապա ճզմում սխտորը:

Դնում ենք կրակին և եռալուց հետո խառնելով եփում ևս 5 րոպե: Սկզբում մեզ կթվա, թե հեղուկը քիչ է, բայց շատ շուտով սնկերից բավական շատ հյութ դուրս կգա: Սնկերը դնում ենք բանկայի մեջ, քամում ու տեղափոխում սառնարան: 4 ժամ անց կարող ենք վայելել: