Բաղադրամասեր

կանաչ լոբի - 300 գր,

բուսայուղ - 3 ճ/գդ,

քացախ - 1 ճ/գդ,

մանանեխ - 2 ճ/գդ,

շաքարավազ - 1 թ/գդ,

ջուր - 100 մլ (եռացրած),

սխտոր - 1 պճեղ,

սև պղպեղ - 1 պտղունց,

աղ - 2 պտղունց

Պատրաստման եղանակը

Մարինադի համար խառնում ենք բուսայուղը, քացախը, մանանեխը, շաքարավազը, 100 մլ եռացրած սառը ջուրը, ճզմած սխտորը, աղն ու պղպեղը: Լոբին լավ լվանում ենք, լցնում եռացող ջրի մեջ ու եփում 15-20 րոպե, մինչև պատիճները փափկեն: Հետո պոչերը կտրում ենք և լոբին խոշոր կտրատում: Լցնում ենք կաթսայի մեջ, վրայից ավելացնում մարինադն ու մեկ օր թողնում սառնարանում: