Բաղադրամասեր

500 գր. ալյուր,

750 մլ կաթ,

30 գր. խմորիչ,

120 գր.շաքարավազ,

0,5 թգ. աղ,

1 տուփ վանիլին,

2 ձու,

4 ճգ. բուսական յուղ,

40 գր. օսլա,

500 գր. սերուցք,

4 կգ պահածոյացված մանդարին

Պատրաստման եղանակը

Ալյուրի մեջ լցնել 250 մլ տաք կաթ, ավելացնել խմորիչ ու 1 թգ. շաքարավազ: Ամբողջը խառնել ու թողնել 15 րոպե: Ավելացնել 50 գր. շաքարավազ, աղ, վանիլին, ձու, բուսական յուղ, պատրաստել խմոր ու թողնել հասունանա:

6 ճգ. կաթի մեջ լուծել օսլան: Մնացած կաթը եռացնել ու մեջը լցնել մնացած շաքարավազը, ավելացնել օսլան ու սառեցնել: Ավելացնել սերուցքը: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:

Խմորը բացել կաղապարի մեջ, վրան լցնել սերուցքային զանգվածի 1/2 մասը, ապա մանդարինները: Արանքները նույնպես լցնել սերուցքային զանգված, վրան լցնել շաքարի փոշի կամ նուշ ու թողնել 15 րոպե, ապա եփել: