Բաղադրամասեր

1 տուփ մարգարին,

1 բաժակ ալյուր,

1 բաժակ մածուն,

1 թեյի գդալ սոդա,

մի պտղունց աղ,

ձու

Խորիզի համար ՝

Հալած յուղ 2 ճաշի գդալ,

1 բաժակ շաքարավազ,

ալյուր

Պատրաստման եղանակը

Մարգարինը ալյուրի հետ ձեռքերով տրորել, ավելացնել մածուն` սոդայով,մի պտղունց աղ, ու այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:

Խմորը թողնել հանգստանա կես ժամ, հետո գրտնակել, խորիզը տարածել խմորի վրա, ռուլետի պես փաթաթել, երեսին ձու քսել,կտրել ու թխել:

Խորիզ-Հալած յուղ 2 ճաշի գդալ, 1բաժակ շաքարավազ,ու այնքան ալյուր,մինչև միատարր ու փխրուն զանգված դառնա: