Բաղադրամասեր

1 հատ նարինջի հյութ,

250 գր շագանակագույն շաքարավազ,

1 հատ կիտրոն (կեղև),

1 հատ նարինջ,

0.5 հատ կիտրոնի հյութ,

1.5 բաժակ ջուր,

3 բաժակ շաքարի փոշի,

2/3 բաժակ եգիպտացորենի օսլա (крахмал),

4 կաթիլ էսսենցիա,

2 ճ/գդ ժելատին,

սննդի գունանյութ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կիտրոնահյութն և նարնջի հյութը լցնում ենք չկպչող ծածկույթով կաթսայի մեջ և ավելացնում կիտրոնի և նարնջի կեղևները:

Թույլ կրակին անընդհատ խառնելով եփում ենք, ավելացնում շաքարավազը, շաքարի փոշին, 1/2 բաժակ ջուրը:

Զանգվածը եռալուց հետո, կրակի տակն իջեցնում ենք և առանց խառնելու մոտ 5 րոպե եփում:

Օսլան լուծում ենք 1/2 բաժակ ջրում: Ժելատինը լուծում ենք 1/2 բաժակ ջրում մինչև ամբողջությամբ լուծվի, ինչի համար պետք է բաժակը դնել տաք ջրով ամանի մեջ:

Ժելատինով և օսլայով խառնուրդները լցնում ենք շաքարի փոշով օշարակի մեջ, ավելացնում գունանյութը (ի դեպ, եթե գունանյութը փոշու տեսքով է, ապա պետք է օսլայով խառնուրդի մեջ լուծել) և զանգվածը լավ խառնում ենք:

Եփում ենք միջին ուժեղության կրակին, մինչև զանգվածը եռա և փայլուն դառնա: Ավելացնում ենք անանուխի էսսենցիան:

Ձևամանը պատում ենք յուղաթղթով և վրան բուսայուղ քսում: Համասեռ զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և հավասարապես տարածում:

Գիշերը այն սառնարանն ենք դնում, իսկ առավոտյան փայլաթիթեղը հանում, խորանարդաձև կտրատում և թաթախում շաքարի փոշու մեջ: