Բաղադրամասեր
Լոլիկ – 2 կգ,
բուլղարական պղպեղ – 4 հատ,
կարմիր կծու պղպեղ – 2 հատ,
սխտոր – 2 հատ,
բուսայուղ – 100 գ,
շաքարավազ – 100 գ,
քացախ – 100 գ,
Կանաչի
Պատրաստման եղանակը
Մսաղացով անցկացնել պղպեղը, սխտորը և 2 կարմիր կծու պղպեղները, խառնել: Մանր կտրատել կանաչին:
Երեք լիտրանոց բանկայի մեջ շերտերով տեղադրել լոլիկը, հետո բանջարեղենային խառնուրդը, կանաչին:
Փակել բանկան և տեղավորել սառնարանում շրջված վիճակում:
Ութ ժամ անց լոլիկները պատրաստ են:
Պատրաստել սոուս քացախով, շաքարավազով և բուսայուղով: Մատուցել սոուսի հետ: