Բաղադրամասեր

300 գ կարմիր լոբուն՝

100 գ թթու վարունգ,

100 գ պոմիդոր,

100 գ մարինացված սունկ,

աղը, մայոնեզը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լոբին խաշել մինչև պատրաստ լինելը: Վարունգը կտրատել շերտերով, լցնել լոբու վրա, ավելացնել կտրտած սունկ, պոմիդոր, աղ և մայոնեզ (թթվասեր):

Ցանկության դեպքում կարող եք ավելացնել մաղադանոս և կլոր կտրատած գլուխ սոխ: