Բաղադրամասեր

150 գ կարագին՝

300 գ շաքարավազ,

7 հատ ձու,

3 հատ կիտրոն,

25 գ շաքարի փոշի,

300 գ ալյուր,

150 մլ սերուցք,

200 գ ջուր

Պատրաստման եղանակը

Սառը կարագը կտրատել, վրան ավելացնել ալյուրն ու շաքարը, 1 ձու, 2 ճաշի գդալ սառը ջուր: Խմորը կլորացնել, փաթաթել սննդի տոպրակի մեջ և դնել սառնարան 30-ից 40 րոպե:

Կիտրոնի կեղևն առանձնացնել և մանրացնել: Կիտրոնը քամել առանձին տարրայի մեջ, վրան ավելացնել մնացած ձուն, կիտրոնի կեղևն ու շաքարը: Սառեցրած խմորը հարթեցնել, դնել ջեռոցի մեջ ՝ խմորի ձևին համապատասխան տարրայով, թողնել 15 րոպե: Մինչ խմորը եփվում է, նախօրոք պատրաստված լուծույթի մեջ ավելացնել սերուցքն ու խառնել:

Ջեռոցից հանել խմորը, ավելացնել կիտրոնահյութով և սերուցքով լուծույթն ու նորից դնել ջեռոցը, եփել 40 րոպե: Մատուցելիս վրան լցնել շաքարի փոշին: