Բաղադրամասեր
5 հատ թարմ սնկին (շամպինիոն)`
100 գ տավարի աղացած միս,
80 գ պանիր,
50 գ գլուխ սոխ,
աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սունկը լավ լվանալ, վերևի մասը հեռացնել:
Պատրաստել սոխառած: Սնկի այն մասը, որը հեռացվել էր, մանր կտրտել և մսի հետ տապակել, վրան ավելացնել սոխառածը: Այդ զանգվածը լցնել սունկի մեջ, համեմել աղով, մղմեղով, վրան դնել պանիրը և դնել ջեռոցը՝ 20 րոպե:
Մատուցելիս վրան մաղադանոս ցանել: