Բաղադրամասեր
5-6 հատ միջին չափի կարտոֆիլ,
400 գ տապակած բեկոն,
150-200 գ քերած չեդեր (պանիր),
0,5 գլուխ սոխ
1/2 բաժակ թթվասեր,
4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
աղ,
կանաչի
Պատրաստման եղանակը
Կտրեք երկու կողմերից կարտոֆիլը ոչ մեծ կտորների, որպեսզի այն ուղիղ կանգնի։ Այնուհետև օգտագործեք դանակ, որպեսզի յուրաքանչյուրում անեք ոչ այդքան մեծ կոն, կամ փոսիկ։
Լցրեք մի փոքր ձիթապտղի յուղ կարտոֆիլի վրա և նաև լցրեք աղ։ Ուղղահայաց դիրքում դրեք կարտոֆիլը 180 ° С ջերմության տակ, 40 րոպե։
Այժմ լցոնեք կարտոֆիլը բեկոնով, որից հետո մի փոքր պանիր լցրեք վերևից և եփեք ևս 10 րոպե։ Վերջին հատվածում լցրեք թթվասեր, վերևի հատվածում բեկոն, սոխ և կանաչի։