Բաղադրամասեր

ձուկ - 1 հատ

գազար - 1 հատ

սոխ - 1 գլուխ

կիտրոն - 0.5 հատ

բրինձ - 200 գր

պանիր - 50 գր

կարմիր տաքդեղ - 0.5 հատ

աղ, սև պղպեղ, սամիթ, կանաչ սոխ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ձուկը լավ լվանում ենք, թեփուկները մաքրում և մեջտեղից դանակով բացվածք անում: Այնուհետև սուր դանակով մաքրում ենք նաև ներքին մասն ու կրկին լվանում: Ձուկը ցողում ենք կիտրոնով, աղ ու պղպեղ ենք ցանում և հանգիստ թողնում:

Պատրաստում ենք միջուկը: Գազարն ու սոխը կարագով տապակում ենք, ավելացնում մանր կտրատած տաքդեղը: Այնուհետև ավելացնում ենք նախօրոք խաշած բրինձն ու 7 րոպե տապակում: Վերջում աղ ու պղպեղ ենք ցանում և ավելացնում մանր կտրատած կանաչիները:

Փայլաթիթեղը կարագապատում ենք, վրան դնում ձուկն ու լցոնում: Ձուկը տեղափոխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցն ու 60 րոպե եփում: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ վրան պանիր ենք քերում:

Ձուկն ըստ ճաշակի ձևավորում ենք և մատուցում:/