Բաղադրամասեր
միջին մեծության ծաղկակաղամբ - 1 հատ
մսով խճողակ - 250 գր
ձու - 1 հատ
սոխ - 1 գլուխ
սխտոր - 2 պճեղ
քերած պանիր - 1 բաժակ
թթվասեր - 3 ճգ
աղ, համեմունքներ:
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղամբը ամբողջական վիճակում 1-2 րոպե եփել եռացող ջրում, ապա թողնել սառչ, ապա շրջել և մսով ֆարշը խիտ լցնել ծաղկաբույլերի միջև:
Լցոնած ծաղկակաղամբը դնել թավայի մեջ, վրան թթվասեր քսել, քերած պանիր շաղ տալ և տապակել ջեռոցում 30-40 րոպե, մինչև ֆարշը պատրաստ լինի: