Բաղադրամասեր

125 գ մսին՝

200 գ բադրիջան,

45 գ գլուխ սոխ,

20 գ հալած յուղ,

10 գ մաղադանոս,

աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Առանձին տապակում դաղել հալած յուղ, մեջը լցնել մաքրած, մանր կտրտած գլուխ սոխ և տապակել մինչև շագանակագույն դառնալը, ավելացնել , մսաղացով մեկ անգամ աղացած տավարի միս և շարունակել տապակելը, անընդհատ խառնելով, չթողնել, որ մեծ գնդեր առաջանան։ Երր միսը լրիվ տապակվի, ստացված զանգվածի վրա ցանել աղ, սև պղպեղ, մանր կտրտած մաղադանոսի տերև, խառնել և թողնել որ հովանա:

Բադրիջանը լվանալ, կոթը կտրել, անձեռոցիկով չորացնել, դանակով մի կողմից ճեղքել, թեյի գդալով հանել սերմային մաս: Պատրաստի բադրիջանները գցել եռացրած և հովացրած ղ գցած ջարի մեջ, թողնել 4—5 րոպե ե քամիչով ցամաքեցնել:

Պատրաստի զանգվածի միջուկը գդալով լցնել նախօրոք պատրաստած բադրիջանների մեջ, դասավորել տապակում կամ կաթսայում, վրան լցնել դաղած յուղ, ծածկել, դնել կրակին և տապակել 10—15 րոպե։

Պատրաստի բադրիջանները մատուցել վրան մանրած մաղադանոսի տերևներ ցանած։