Բաղադրամասեր

1 լավաշին՝

100 գ երշիկ,

100 գ խոզապուխտ,

2 պոմիդոր,

3-5 հատ սունկ,

200 գ քերած պանիր,

1/2 հատ քաղցր պղպեղ և սոխ,

1 թթու վարունգ,

Կետչուպ կամ տոմատի սոուս

8 հատ շերտով խոզապուխտ,

աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լավաշը բացել և վրան քսել 150 գ պանիր, վրան լցնել մանր կտրտած երշիկ, խոզապուխտ, պոմիդոր, սոխ, քաղցր պղպեղ, թթու վարունգ, սունկ և մաղադանոս և կետչուպ:

Մնացած պանիրը լցնել այդ ամենի վրա: Լավաշը փաթաթել ռուլետի նման և վրան դնել շերտով խոզապուխտը: Այն դնել ֆոլգայի կամ պերգամինի թղթի մեջ և դնել ջեռոցը 15 -20 րոպե: