Բաղադրամասեր
կլորավուն կտրվածքով լավաշ,
երշիկ (ցանկալի է ապխտած),
սունկ,
պանիր,
մաղադանոս,
կետչուպ,
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Փռում եք լավաշը, այն պատում մայոնեզով, հետո քսում կետչուպ և սկսում խմորի վրա շարել բոլոր բաղադրիչները հերթով: Կլորավուն կտրատում եք երշիկը, որ հետո ավելի հեշտ ու համաչափ կարողանաք տարածել խմորի վրա:
Կտրատելուց հետո շարել խմորի վրա, հետո անցնել նույն գործընթացին սնկի համար: Ընտրեք մի քանի տեսակի սունկ, որպեսզի կարողանաք համային հետաքրքիր միքս ստանալ: Սունկն էլ շերտատելուց հետո նորից շարեք վրան, ավելացրեք քերած պանիր (ցանկալի է մի փոքր կոշտ): Համը ավելի ախորժելի դարձնելու համար համեմեք կտրատած մաղադանոսով, հետո նորից պանրի շերտ ավելացրեք ու լավ պատեք կետչուպով:
Ահա եւ վերջ: Խոստովանեք, որ և արագ է, և արդեն իսկ ախորժելի տեսք ունի: Մնում է միայն դնել ջեռոց: Պահեք այնտեղ, քանի դեռ բոլոր բաղադրիչները չեն եփվել: