Բաղադրամասեր

500 գր ալյուր,

1 բաժակ ջուր,

50 գր կարագ,

2 թ/գդ խմորիչ,

մեկ պտղունց շաքարավազ և աղ

Պատրաստման եղանակը

Խմոր ենք հունցում: Կաթսայի մեջ լցնում ենք 2 թ/գդ չոր խմորիչ և մի պտղունց շաքարավազ այնուհետև մի բաժակ գոլ ջուր: Որոշ ժամանակ անց ավելացնում ենք կարագն ու աղը: Հետո լցնում ենք ալյուրը և խմոր հունցում:

Հունցած խմորը կարելի է թողնել հենց կաթսայի մեջ, սակայն տաք տեղում դնելիս վերջինս ավելի արագ է հասունանում: Թողնում ենք, որ խմորը լավ բարձրանա:

Խմորից 6 - 7 սմ տրամագծով գնդիկներ ենք ձևավորում: 1-2 մմ բարակ բլիթներ ենք գրտնակում:

Խմորը վերցնում ենք ձեռքերով կամ փաթաթում գրտնակին: Դնում ենք տաքացրած չոր թավայի մեջ և միջինից ուժեղ կրակին յուրաքանչյուր կողմով 10-15 րոպե տապակում:

Հենց որ լավաշը սպիտակում է ու վրան պղպջակներ են առաջանում, շրջում ենք: Ամեն ինչ շատ արագ է արվում, պետք չէ լավաշը չորացնել կամ եփել մինչև ոսկեգույն դառնալը:

Թխված լավաշները արագ մտցնում ենք թասով ջրի մեջ ու հանում: Սկզբում դրանք խոնավ են լինում, հետո ջուրը ներծծվում է, լավաշները չորանում են, բայց փափուկ են լինում: Կարելի է ջրով թասի մեջ մտցնելու փոխարեն պարզապես ջուր ցանել վրան: