Բաղադրամասեր
Խմորի համար`
1 բաժակ մածուն ,
1 թ/գ սոդա,
աղ,
ալյուր,
Միջուկի համար`
500 գրամ հորթի միս
2 հատ մեծ լոլիկ,
1 հատ կծու կարմիր պղպեղ ,
5-6 պճեղ միջին չափի սխտոր,
2 հատ գլուխ սոխ,
չորացրած կամ թարմ անանուխ,
0.5 կապ մաղադանոս,
աղ, սև և կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպնող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու: Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել և հեռացնել կեղևը: Կծու պղպեղը լվանալ, մեջտեղից կիսել և հեռացնել սերմերը:
Բլենդերի մեջ մանրացնել մաքրած լոլիկը, կծու պղպեղը, մաղադանոսը, անանուխը, սոխը, սխտորը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Ստացված պյուրեանման զանգվածը լցնել աղացած հորթի մսի վրա և լավ խառնել:
Խմորից պատրաստել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ, բացել ափսեի չափով: Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե: Երբ խմորի ծայրերը սկսեն կարմրել, լահամաջոն պատրաստ է: Պետք չէ շատ եփել, լահմաջոյի ծայրերը պետք է չոր լինեն, իսկ մեջտեղը՝ փափուկ: Մատուցել լիմոնի կտորներով և թանով: