Բաղադրամասեր

ոչխարի միս - 800 գր,

սոխ - 4 գլուխ,

կարտոֆիլ - 300 գր,

չաման - 3 գր,

ձու - 5 հատ,

ալյուր - 1 կգ,

լոլիկ - 150 գր,

գազար - 150 գր,

չիլի պղպեղ`- 1 հատ,

աղ,

սխտոր

Պատրաստման եղանակը

Ոչխարի միսը լվանալ և շարել ամանի մեջ, ավելացնել կտրատած սոխն ու չամանը: Ավելացնել 1 բաժակ ջուր ու դնել կրակին:Մի փոքր եփվելուց հետո ավելացրեք 2,5 լիտր ջուր և թողեք կրակին: Երբ միսը գրեթե պատրաստ լինի ավելացնել կտրատած բանջարեղենը` կարտոֆիլը, պղպեղը, գազարը, լոլիկը:

Պատրաստել խմորը։

Ալյուրին ավելացնել, ձուն, աղ և մի բաժակ ջուր: Լավ խառնել:

Խմորը երկարությամբ կտրատել, ալյուրով պատել և խաշել: Հանել ջուրը եռալուց 3 րոպե հետո: Ամանի մեջ տեղավորել ոչարի մսով սոուսը և լապշան: