Բաղադրամասեր
սև հաց - 1 հատ
խմորիչ - 15 գր
շաքարավազ - 100 գր
չամիչ - 250 գր
անանուխ - 10 գր:
Պատրաստման եղանակը
Սև հացը կտրատել, չորացնել ջեռոցի մեջ:
Չորահացը լցնել կաթսայի մեջ, այնքան եռացած ջուր լցնել վրան, որ հացը ծածկվի:
Փակել կափարիչով, թողնել 3-4 ժամ:
Հետո թուրմը քամել, լցնել խմորիչը, շաքարավազն ու անանուխը:
Թողնել մեկ օր խմորվի: Երբ կվասը սկսի փրփրել, նորից քամել:
Ավելացնել չամիչն ու մեկ օր թողնել սառնարանում: Խմել սառը վիճակում: