Բաղադրամասեր

400 գ ցորենի ալյուր,

250 գ սերուցքային կարագ,

100 մլ կաթ,

1 գլուխ սխտոր,

1 գլուխ սխտոր,

500 գ ռուսական պանիր,

4 հատ հավի ձու,

աղը՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Մաղած ալյուրը խառնել աղի հետ, ավելացնել կարագ և բացել ձեռքերով, մինչև միատարր զանգված ստանալը։ Կարող եք խառնել նաև հարիչով։ կարագը պետք է լինի սառը։ Այդպես ավելի հեշտ է ստացվում միատարր զանգված։

Ստացված խմորի վրա ավելացնել կաթ և խառնել խմորը։ Արդյունքում պետք է ստացվի չկպչող զանգված։ Եթե կպչուն է, ավելացնել ալյուր։ Ստացված զանգվածը կես ժամով պետք է դնել սարնարանում, որպեսզի խմորը դառնա էլաստիկ։

Թխվածքը թխելուց առաջ, խմորը հանել սարնարանից, պահել սենյակային ջերմաստիճանում, բացել և բարակ շերտով դնել ջեռոցի թավայի վրա։

Պանիրը քերել խոշոր քերիչով, ավելացնել սեղմած սխտոր և ձու։ Այս զանգվածով հավասարաչափ պատել խմորի շերտը։

Դնել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում, 20-30 րոպե։ Ստացված թխվածքը կտրատել և թողնել որպեսզի սառչի։