Բաղադրամասեր
2 բաժակ կաթ,
1 բաժակ շաքարավազ,
2 հատ ձու,
2 ճ. գդ. ալյուր,
200 գ կարագ,
Վանիլ
Պատրաստման եղանակը
Կարագը թողնել փափկելու սենյակային ջերմաստիճանում:
Կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը խառնվի, լուծվի կաթին:
Առանձին թասիկի մեջ կոտրել ձվերը, հարել, ավելացնել երկու գդալ ալյուրը: Խառնել այնքան, մինչև ոչ մի գնդիկ չմնա: Տաք կաթից մի փոքր լցնել ձվի զանգվածի վրա, արագ խառնել:
Երբ համասեռ զանգված ստացվի, լցնել կաթի մեջ և արագ շարժումներով խառնել: Երբ կրեմը բավականաչափ թանձրանա, վերցնել կրակից:
Թողնել սառչի, իսկ մինչև այդ հարել կարագը: Հարած կարագին գդալ-գդալ ավելացնել կաթով եփված կրեմը, վերջում մի քիչ վանիլ ավելացնել:
Խառնել, քսել խմորին կամ մատուցել թխվածքաբլիթների հետ