Բաղադրամասեր

Կոկոսի քերուկ – 70 գրամ

Խտացրած կաթ – 400 գ

Կարագ – 300 գ

Սպիտակ շոկոլադ – 300 գ

Պատրաստման եղանակը

Կարագը և շոկոլադը հալեցնել և խառնել:

Կարելի է հալեցնել թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով, որպեսզի չվառվի:

Հետո ավելացնել խտացրած կաթը և բոլորը միասին լավ խառնել:

Ստացված կրեմի մեջ լցնել կոկոսի քերուկը և նորից լավ խառնել:

Պատրաստի Raffaello կրեմը լցնել ապակե բանկայի մեջ և դնել սառնարանում: Կրեմը թողնել սառնարանում ամբողջ գիշերվա ընացքում: