Բաղադրամասեր
2 բաժակ կաթ,
1 բաժակ շաքարավազ,
2 հատ ձու,
2 ճ. գդ. ալյուր,
Վանիլ
200 գ կարագ
Պատրաստման եղանակը
Կարագը թողնել փափկելու սենյակային ջերմաստիճանում: Կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին:
Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը խառնվի, լուծվի կաթին: Առանձին թասիկի մեջ կոտրել ձվերը, հարել, ավելացնել երկու գդալ ալյուրը: Խառնել այնքան, մինչև ոչ մի գնդիկ չմնա:
Տաք կաթից մի փոքր լցնել ձվի զանգվածի վրա, արագ խառնել: Երբ համասեռ զանգված ստացվի, լցնել կաթի մեջ և արագ շարժումներով խառնել: Երբ կրեմը բավականաչափ թանձրանա, վերցնել կրակից: Թողնել սառչի, իսկ մինչև այդ հարել կարագը:
Հարած կարագին գդալ-գդալ ավելացնել կաթով եփված կրեմը, վերջում մի քիչ վանիլ ավելացնել: Խառնել, քսել խմորին կամ մատուցել թխվածքաբլիթների հետ: