Բաղադրամասեր

500 գ. ընկույզ,

500 գ. մեղր,

100 գ. շաքար

Պատրաստման եղանակը

Մեղրը շաքարի հետ եփել, օշարակի մեջ լցնել մանր կտրատած և թեթևակի տապակած ընկույզ և 15 րոպե եփել: Պատրաստի գոզինախը (տաք) լցնել սառը ջրով թրջած ափսեի մեջ, հարթեցնել և սառեցնել: Դրանից հետո ափսեն թեթևակի տաքացնել, գոզինախը ամբողջությամբ հանել միջից, այնուհետև կտրատել շեղանկյան ձևով: Կտրատած գոզինախը դնել ափսեի մեջ: Ընկույզի փոխարեն կարելի է նուշ օգտագործել: