Բաղադրամասեր
550 գրամ հավի ֆարշ,
2 հատ սոխ,
2 պճեղ սխտոր,
կես սպիտակ հաց' բատոն,
կես կապ սամիթ և մաղադանոս,
համեմունքներ,
աղ,
խմոր,
1 ձու,
բուսական յուղ
Միջուկի համար'
հորթի լյարդ,
սոխ,
աղ,
բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Սկսում ենք միջուկի պատրաստումից: Հորթի լյարդը լվանում ենք կաթի մեջ, փոքրիկ կտորների բաժանում, ավելացնում կտրտած սոխը և տապակում բուսական յուղի մեջ: Հովանալուց հետո, անցկացնում ենք մսաղացով:
Անցնում ենք խճողակի' ֆարշի պատրաստմանը: Սպիտակ հացը մանր մասերի կտրատել, թրջել ջրով (ցանկալի է կաթով): Այնուհետև հավի միսը, սոխը, կաթի միջից հանած հացը, սխտորը և կանաչին անցկացնել մսաղացով: Հետո աղացած զանգվածը համեմել համեմունքներով և աղով: Շերտավոր խմորը բաժանել 2 մասի. մի մասը գրտնակել քառակուսաձև և բաժանել ուղիղ 8 մասի, մյուսը նորից գրտնակել, բայց այս անգամ երկար ու բարակ շերտեր կտրել:
Խճողակը դնում ենք մասերի բաժանված խմորի վրա, փոսիկ անում, լցոնում լյարդի միջուկով, ու ավելացնում խճողակի հաջորդ շերտը:
Խմորի դուրս մնացած հատվածները բերում են դեպի կենտրոն, իսկ արդեն բարակ շերտերով ձևավորում՝ ցանցի տեսք տալով:
Վրան քսում լավ հարած ձու, տեղավորում ջեռոցի յուղած տապակի մեջ:
200 աստիճանի տակ եփում ենք 40 րոպե: Հանելուց հետո կոտլետները տեղավորում ենք հազարի տերևների վրա: Նրանց թե բույրը, թե տեսքը ձեզ միանգամից սեղանի շուրջ կհավաքեն: