Բաղադրամասեր

1 կգ սմբուկին ՝ Պարմեզան պանիր – 50 գ 5. Մաղադանոս – 10 ճյուղ 7. Աղ – 1.5 թ/գ 8. Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ

1 պճեղ սխտոր,

1 հատ ձու,

50 գր չորահաց,

աղ և սև պղպեղ ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սմբուկները լավ լվանալ, շարել տապակի մեջ և 30 րոպեով դնել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը (սմբուկները պետք է փափկեն): Թողնել, որ սմբուկները սառչեն, մաքրել, շարել քամիչի մեջ, որպեսզի ավելորդ հյութը հոսի:

Մաղադանոսը մանրացնել, լցնել թասի մեջ: Սմբուկը մանրացնել, ավելացնել մաղադանոսի վրա:

Ավելացնել աղ, սև պղպեղ, մանրացրած սխտոր, ձու և լավ խառնել: Ավելացնել չորահացը, նորից խառնել:

Ձևավորել կոտլետներ, թաթախել ալյուրի մեջ և 2 կողմից տապակել լավ տաքացրած բուսայուղի մեջ: