Բաղադրամասեր
1 կգ դդմիկին ՝
սամիթ,
3 հատ ձու,
3 պճեղ սխտոր,
4 ճ/գ ալյուր,
աղ, սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Դդմիկները լվանալ,կեղևազրկել և անցկացնել քերիչով։ Վրան աղ լցնել և թողնել 10-15 րոպե, որպեսզի ջուրը առանձնանա։ Դդմիկից առաջացած ջուրը քամիչով քամել։
Դդմիկի վրա ավելացնել քերած սխտորները, կտրատած սամիթը, համեմել պղպեղով։ Ավելացնել նաև հարած ձվերը և ալյուրը։ Բոլորը միասին լավ խառնել։
Թավայի մեջ լցնել ձեթ և տաքացնել։ Ճաշի գդալով վերցնել խճողակից, ձևավորել կոտլետներ և երկու կողմից տապակել տաքացած ձեթի մեջ։