Բաղադրամասեր

80 գ կորկոտին՝

50 գ գլուխ սոխ,

20 գ հալած յուղ,

աղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կորկոտը ընտրել, լվանալ, 20—30 րոպե ջրում թրջել, իսկ հետո քամիչով քամել: Նախապատրաստած կորկոտը լցնել աղ գցած եոացող ջրի մեջ, յուղը հալել և ավելացնել վրան, կաթսան ծածկել, նորից հասցնել եռման, հետո կրակը պակասեցնել և շարունակել կորկոտը եփել մինչև պատրաստ լինելը:

Մատուցելիս կորկոտի վրա լցնել սոխառած: