Բաղադրամասեր

1 կգ գազար,

2 ճաշի գդալ շաքարավազ,

1 ճաշի գդալ աղ,

3 ճաշի գդալ քացախ,

3-4 հատ սոխ,

1 հատ սխտոր,

0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ,

0.5 թեյի գդալ սև կամ սպիտակ պղպեղ,

համեմ,

5 հատ մեխակ,

150 գրամ բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Սոխը մաքրեք, կտրտեք, կեսը թողեք թարմ, մյուս կեսը տապակեք 150 գրամ բուսական յուղի մեջ: Այնուհետեւ ավելացրեք կարմիր պղպեղը, համեմն ու մեխակը: 1-2 վերցրեք կրակից: Դրանից հետո մաքրում եք գազարը, անցկացնում քերիկով, ավելացնում աղը, սեւ պղպեղը, վրան ճզմում սխտորը, ինչպես նաեւ թարմ սոխն ու շաքարավազը: Ստացված պարունկության վրա ավելացնում եք տապակած սոխը, քացախը ու լավ խառնում: Լցրեք բանկայի մեջ եւ դրեք սառնարանը 24 ժամ: Դրանից հետո այն պատրաստ կլինի մատուցման: