Բաղադրամասեր

2 բաժակ կոմպոտի հյութ,

1 ճաշի գդալ դոնդող,

1 բանկա խտացրած (կաթ առանց շաքար),

20 - 30 գրամ շոկոլադ,

3 ճաշի գդալ թթվասեր,

Պատրաստման եղանակը

Դոնդողը լցնել 1 բաժակ կոմպոտի հյութի մեջ: Թողնել 1 ժամ, երբ դոնդողը ուռչի ավելացնել ևս 1 բաժակ կոմպոտի հյութ և եփել մարմանդ կրակի վրա մինչև դոնդողը լուծվի:

Կրակից Վերցնել, թողնել սառի և դանդաղ ավելացնել խտացրած կաթը: Անընդհատ խառնել մինչև փրփրելը: Ստացված զանգվածը լցնել ձևավոր ամանի մեջ և դնել սառնարանը 4 - 5 ժամ, բայց զգույշ լինել, որ չսառցակալի:

Շոկոլադը և թթվասերը տաքացնել թույլ կրակի վրա, մինչ միասեռ զանգված դառնա: Սառեցնել, այնուհետև լցնել դոնդողից, կոմպոտից և խտացրած կաոից պատրաստած զանգվածի վրա. սկզբից լցնել մի երեսի վրա, սառեցնել հետո մյուս երեսը:

Բաղադրատոմսը՝ Արմանուշ Տոնոյանից