Բաղադրամասեր

սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100 մլ,

խտացրած կաթ - 3 ճ/գդ,

շաքարավազ - 130 գր,

կարագ - 40 գր,

վանիլին - 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Սերուցքը, շաքարավազը, խտացրած կաթն ու վանիլինը լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին եռացնում: 10 րոպե անց ավելացնում ենք կարագը և խառնում: Զանգվածը պետք է խտանա:

Լցնում ենք բուսայուղապատ սիլիկոնե ձևամանի մեջ, հասցնում սենյակային ջերմաստիճանի և տեղափոխում սառնարան (անհրաժեշտության դեպքում նաև սառցարան):