Բաղադրամասեր

Խմորի համար՝

խտացրած կաթ - 1 բանկա ,

ձու - 2 հատ,

ալյուր - 160գր,

փխրեցուցիչ - 10գր ,

Կրեմի համար՝

պանիր մասկարպոնե - 500գր,

սերուցք 30-35% յուղայնությամբ - 350մլ ,

շաքարի փոշի - 150գր ,

կոկոսի քերուկ - 4-5ճ/գդ,

Պատրաստման եղանակը

Հարում ենք ձուն խտացրած կաթի հետ, ապա ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և կրկին հարում: Լցնում ենք 2-3ճ/գդ պատրաստի խմորից պերգամենտային թղթով պատած տապակի վրա, տափակացնում, տալով լոշի տեսք և թխում ջեռոցում 5 րոպե 180 աստիճանում:

Կրկնում ենք նույն գործողությունը մինչև խմորը վերջանա: Պատրաստի շերտերը թողնում ենք, որ սառչեն, ապա դասավորում ենք իրար վրա:

Կրեմի համար հարում ենք շաքարի փոշին և մասկարպոնեն: Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցը, ապա ավելացնում ենք հարած պանրային զանգվածն ու կոկոսի քերուկը(թողնում ենք մի քիչ քերուկ վրան զարդարելու համար) և խառնում: Քսում ենք կրեմը թխվածքի շերտի վրա, ապա վրան դնում հաջորդ շերտը և նույնպես պատում կրեմով: Կրկնում ենք նույն գործողությունը մինչև շերտերն ավարտվեն, ապա պատում ենք ամբողջ տորթը կրեմով:

Պատրաստի տորթը զարդարում ենք կոկոսի քերուկով և հազրեվարդի(розмарин) ճյուղով: