Բաղադրամասեր
Կոկոսի քերուկ – 400 գ,
Ձու – 4-5 հատ,
Շաքարավազ – 200 գ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնել (ձվերը հարել պետք չէ) այս հերթականությամբ. ձու, շաքարավազ, կոկոսի քերուկ:
Ձևավորել ընկույզից փոքր գնդիկներ և տեղավորել ջեռոցի տապակի վրա:
Ահա և վերջ. Թխել 25-30 րոպե՝ նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: