Բաղադրամասեր

Շերտերի համար ՝

կիտրոն - 1 հատ,

ալյուր - 650 գր,

շաքարավազ - 200 գր,

կարագ - 200 գր,

փխրեցուցիչ - 20 գր,

ձու - 3 հատ,

Կրեմի համար ՝

ջուր - 400 մլ,

օսլա (крахмал) - 3 ճ/գդ,

կարագ - 300 գր,

ձվի դեղնուց - 2 հատ,

կիտրոն - 2 հատ,

շաքարավազ - 400 գր,

Զարդարելու համար ՝

շոկոլադ սև - 25 գր

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք շերտերը: Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում ենք ձվերը, կիտրոնի կեղևն ու լավ հարում ենք: Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը:

Ձեռքերով խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարան:

Խմորները գրտնակում ենք, և 6 շրջաններ ձևավորում: Այնուհետև շուրաքանչյուր շերտ դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 12-15 րոպե:

Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազն ու ջուրը մարմանդ կրակին տաքացնում ենք և խառնում այնքան, մինչև շաքարավազը հալչի: Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվի դեղնուցները, կիտրոնի հյութը, կեղևն ու օսլան և լցնում շաքարավազով զանգվածի մեջ և 2 րոպե եռացնում: Կարագը լավ հարում ենք և կամաց-կամաց լցնում կրեմի մեջ: Կրեմը լավ հարում ենք:

Շերտերին կրեմ ենք քսում, դնում իրար վրա, ինչից հետո էլ կրեմապատում ենք ողջ տորթը:

Այնուհետև տորթը զարդարում ենք շերտերի փշրանքներով և վրան շոկոլադ քերում: