Բաղադրամասեր
Կտրոն – 2 հատ,
Ձու – 2 հատ,
Կարագ – 40 գ,
Շաքարավազ – 100 գ,
Վանիլին՝ ըստ ցանկության,
Պատրաստման եղանակը
Կիտրոնը կեղևազրկել (կեղևի մի մասը կարելի է քերել մանր քերիչով և ավելացնել կրեմի մեջ՝ բույրի համար), քամել հյութը, խառնել շաքարավազի հետ՝ մինչև վերջինի լրիվ հալչելը:
Փորձել: Եթե շաքարավազը բավարար չէ, ավելացնել:
Ձվերն առանձին հարել (ավելի լավ է ձեռքով, ոչ թե հարիչով), անցկացնել մաղի միջով, ավելացնել կիտրոնը հյութը շաքարավազով:
Նորից լավ խառնել, թողնել, որ կրեմը հանգստանա 20 րոպե:
Ստացված զանգվածը լցնել թասի մեջ, ավելացնել կարագ և եփել մինչև պնդանալը: Չմոռանալ խառնել զանգվածը եփելու ժամանակ:
Պատրաստի կրեմը լցնել բաժակների մեջ և մատուցել: