Բաղադրամասեր

2 կգ կաթնային շոկոլադ,

750 գր (միջուկով) վաֆլի,

250 գր (կարամելային) կոնֆետ,

15 մլ 30-35% յուղայնությամբ սերուցք

Պատրաստման եղանակը

Ձևամանը ծածկել փայլաթիթեղով կամ սննդային թաղանթով: Շոկոլադը մանրացնել, իսկ 0.5 կգ-ը գոլորշու վրա հալեցնել:

ոկոլադը լցնել ձևամանի մեջ և դնել սառնարանը: Կոնֆետները մանրացնել, լցնել կաթսայի մեջ, սյնուհետև մի քիչ սերուցք ավելացնել և թույլ կրակի վրա հալեցնել:

Վաֆլին լցնել շոկոլադե շերտի վրա, կարամելը տարածել վաֆլե շերտի վրա: Այդ գործընթացը կրկնել 3-4 անգամ (կախված ձևամանի բարձրությունից):

Մնացած 1,5 կգ շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, տարածել վաֆլե շերտի վրա և հավասարեցնել: Դնել սառնարանը, որ սառչի: