Բաղադրամասեր
հավի միս - 500 գր (աղացած),
կարագ - 60 գր,
սամիթ - մի քանի ճյուղ,
սխտոր - 2-3 պճեղ,
աղ - ըստ ճաշակի,
պղպեղ սև - ըստ ճաշակի,
ձու - 3 հատ,
չորահաց - ըստ ճաշակի (փշրանքներ),
ալյուր - տապակելու համար,
ձիթայուղ - տապակելու համար
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք լցոնը: Սամիթն ու սխտորը մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ և անցնում խճողակի պատրաստմանը
Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում: Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում: Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի: Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:
Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:
Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ: Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ: Հետո լավ թաթախում ենք չորահացի փշրանքների, ձվի և վերջում՝ նորից չորահացի մեջ: Այժմ արդեն ունենք հաստ շերտով կոտլետներ, որոնց միջուկը հաստատ դուրս չի հոսի:
Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:
Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե: Կոտլետներն արդեն պատրաստ են: