Բաղադրամասեր

լոլիկ - 2.5 կգ,

բուլղարական կարմիր պղպեղ - 0.5 կգ,

չիլի պղպեղ - 2-3 հատ,

քաղցր պապրիկա պղպեղ - 1 ճ.գ,

սոխ - 1հատ,

քացախ - 50 մլ,

սև հատիկավոր պղպեղ - 5-6 հատ,

սխտոր - 4 հատ,

մանանեխ - 1 ճ.գ,

շագանակագույն շաքարավազ - 1 ճ.գ,

շաքարավազ - 1.5 ճ.գ,

դարչնի փայտիկ -1 հատ,

մեխակ - 5-6 հատ,

աղ - 1 ճ.գ

Պատրաստման եղանակը

Լոլիկը, պղպեղը և սոխը բաժանել 4 մասի, լցնել մսաղացի մեջ և հարել, ավելացնել սխտորը և չիլի պղպեղը, հարել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:

Ստացված սոուսը լցնել հաստ պատերով մեծ կաթսայի մեջ և եփել միջին ջերմության կրակի վրա մոտ 1 ժամ:

Սոուսը քամիչով անցկացնել (որպեսզի ազատվեք կեղևից և սերմերից), ետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել պղպեղը, մանանեխը, երկու տեսակի շաքարավազը, քացախը և աղը: Դարչինի փայտիկը, մեխակը, սև հատիկավոր պղպեղը փաթաթեք մառլյայի մեջ և դրեք լոլիկի սոուսի մեջ:

Եփել եռալուց հետո մոտ 1 ժամ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Եփելու ընթացքում կաթսայի բերանը ծածկել:

Հեռացրեք համեմունքներով մառլյան սոուսից և այն լցրեք ստերիլիզացված շշի մեջ: